Թիրախավորումը (Targeting) Meta-ում

Ինչպե՞ս տեղադրել ճիշտ թիրախավորված գովազդներ Meta-ում 

 

Թիրախավորումը (Targeting) Meta-ում գովազդի արդյունավետության կարևոր  բաղադրիչներից է, քանի որ դրանից է կախված` ում է ցուցադրվելու գովազդը և ինչ արդյունք է գեներացվելու: Meta-ում ունենք թիրախային լսարանների 3 տեսակ:

 

Core Audience 

 

Սա այն լսարանն է, որը ստեղծվում է Meta-ում առկա օգտատերերի տվյալների հիման վրա: Կարող ես թիրախավորել օգտատերերին ըստ`

 

✔️Բնակության կամ գտնվելու վայրի (Location)

✔️Տարիքի և սեռի (Age, Gender)

✔️Լեզվի (Language)

✔️Հետաքրքրությունների (Interests)

✔️Օնլայն ակտիվության ժամանակ դրսևորած վարքագծի (Behaviors)

 

Custom Audience 

 

Custom Audience-ի միջոցով ստեղծում ես թիրախային լսարան, որը ներառում է բոլոր այն մարդկանց, ովքեր արդեն իսկ որևէ կերպ  փոխազդեցության մեջ են մտել քո բրենդի հետ: Կարող են լինել`

 

✔️Կայքի այցելուները (Website visitors)

✔️Instagram կամ Facebook էջերի հետևորդները, հրապարակումները հավանած, տարածած օգտատերերը

✔️Լիդերը կամ գործող հաճախորդները

 

Custom Audience-ը հատկապես արդյունավետ է վերաթիրախավորման ժամանակ` քանի որ գովազդը ցուցադրվում է նրանց, ովքեր արդեն իսկ որոշակի հետաքրքրություն էին ցուցաբերել նախկինում:

 

Lookalike Audience

 

Lookalike Audience-ի միջոցով Meta-ն գովազդը ցուցադրում է այն մարդկանց, որոնք իրենց դեմոգրաֆիական  տվյալներով, հետաքրքրություններով և վարքագծով նման են քո գործող հաճախորդներին: Օրինակ՝ եթե ունես արդեն գործող հաճախորդների ցանկ, Meta-ն վերլուծում է նրանց վարքագիծը և գտնում նմանատիպ մարդկանց՝ ըստ հետաքրքրությունների, բնակության կամ գտնվելու վայրի և օնլայն ակտիվության։

Կարող ես ընտրել՝ որքան «նման» լինի նոր լսարանը՝ 1%-ից մինչև 10%-ի միջակայքում։

 

Meta-ում արդյունավետ գովազդային արշավներ իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել մարքեթինգային խորը ուսումնասիրություն, վերլուծություն  և ունենալ ճիշտ մշակված ռազմավարություն: Գովազդները թիրախավորելիս անհրաժեշտ է հաշվի առնել  օգտատերերի դեմոգրաֆիակական տվյալները,  հետաքրքրությունները, օնլայն ակտիվությունը:

 

Ճիշտ թիրախավորված գովազդների շնորհիվ կարող ես ունենալ  բարձր արդյունքներ, ցածր գովազդային ծախսեր և ավելի շատ հաճախորդներ:

Մասնակցել դասընթացներին