Սոցիալական ազդակների դերը SEO -ում
Սոցիալական մեդիան որոշակի առնչություն ունի որոնողական համակարգերում կայքի առաջխաղացման հետ։ Սոցիալական մեդիայում բիզնեսի ներկայացվածությունն ազդում է որոնման արդյունքներում կայքի դիրքի վրա։
Սոցիալական մեդիահարթակներում բիզնեսի ակտիվությունը զգալիորեն նպաստում է նաև բրենդի ճանաչելիության բարձրացմանը։
Սոցիալական մեդիա ասելով պետք է նկատի ունենալ այն բոլոր սոցիալական կայքերը, որտեղ կազմակերպությունները բիզնես էջերի միջոցով ներկայացնում են իրենց բիզնեսը, հաղորդակցվում օգտատերերի հետ, ձեռք բերում նոր հաճախորդներ և այլն։
Սոցիալական մեդիայում բիզնեսի ակտիվությունը և օգտատերերի հիշատակումները որոնողական համակարգերը հաշվի են առնում կայքի դասակարգման ժամանակ։ Խորհուրդ է տրվում բոլոր սոցմեդիա հարթակներում որոշակի պարբերականությամբ պահել բիզնես էջերի ակտիվությունը։
Հայաստանում բիզնեսի տեսանկյունից ամենատարածված սոցիալական հարթակներն են Facebook-ը, Instagram-ը, Twitter-ը, Linkedin-ը, որոնցից Linkedin-ը և Twitter-ը ամենաշատն են ազդում SEO-ի վրա։
Այս մեդիահարթակում պաշտոնական բիզնես էջ ունենալը պարտադիր է, քանի որ գրառումները ինդեքսավորվում են, բիզնես էջի ակտիվությունը ևս կարևոր է․այն ազդում է բրենդի ճանաչելիության բարձրացման վրա, կարող է ապահովել թրաֆիք։ Ընդհանուր առմամբ՝ սոցցանցերի ազդեցությունհը կայքի SEO դասակարգման վրա թույլ է․ էջի հետևորդների թիվը, հղումները, օգտատերերի ակտիվությունը զգալի նշանակություն չունեն։
Այսպիսով՝ սոցիալական կայքերից ստացած հղումների դերը միանշանակ չէ կայքի դասակարգման վրա:
1) Սոցիալական ցանցերում կայքին հաճախակի հղում կատարելը որակի չափանիշ չէ, քանի որ նյութին հաճախակի հղում կատարելը կարող է պայմանավորված լինել նյութի սկանդալային բնույթով կամ հաճախորդների դժգոհություններով և բացասական կարծքներով։
2) Կոմերցիոն բնույթի կայքերի դասակարգման վրա սոցիալական կայքերից եկած հղումները առանձնակի ազդեցություն չունեն, տեղեկատվական բնույթի կայքերի դեպքում հաճախակի հղումները համարվում են նյութի ակտուալության ցուցիչ։