REL ատրիբուտներ (rel attributes)

Արտաքին հղումներն ունենում են REL ատրիբուտներ (rel attributes), որոնք նախատեսված են որոնողական համակարգերի համար։  Առանձնացվում են երեք տեսակ ատրիբուտներ՝

1. Dofollow

2. Nofollow

3. Sponsored

Dofollow հղումներ

rel="dofollow" օգտագործելով՝ մենք ասում ենք որոնողական համակարգին, որ պետք է հետևի տվյալ հղմանը։

Որոնողական համակարգերը այս տիպի հղումները համարում են ամենաազդեցիկն ու հղվող կայքի կշռից որոշակի ազդեցություն են անցնում հղման կայքին։

Սա նշանակում է, որ  SEO-ում առավելապես պետք է զարգացնել դեպի մեր կայք եկող dofollow հղումներ։

Nofollow հղումներ

rel="nofollow" օգտագործելով՝ մենք ասում ենք որոնողական համակարգին, որ պետք չէ հետևել տվյալ հղմանը։

Որոնողական համակարգերի համար այսպիսի հղումները նշանակություն չունեն։ Սա նշանակում է, որ հղվող կայքից  դեպի հղման կայք կշիռ չի փոխանցվում։ rel="nofollow" դրվում է այն կայքերում, որոնք ունեն ֆորումի, բլոգի հատված, որտեղ օգտատերերի տեղադրած նյութերում կան հղումներ, իսկ մենք չգիտենք, թե դեպի ինչ որակի կայքեր են տանում այդ հղումները:

rel="dofollow"  և rel="nofollow" ատրիբուտները կոդում ունեն հետևյալ տեսքը՝

Օրինակ1
կամ

Օրինակ2
կամ

Օրինակ3

Օրինակ4
կամ

Օրինակ5

Sponsored հղումներ

Rel="sponsored"

Այս ատրիբուտի օգնությամբ նշում ենք, որ հղումն ունի գովազդային բնույթ։ Որոնողական համակարգերի համար այսպիսի հղումները  գրեթե համարժեք են nofollow տեսակի հղումներին։

UGC հղումներ

rel="ugc" ատրիբուտով հղումներն ավելացվել են վերջերս։ Այս ատրիբուտը ցույց  գտալիս, որ տվյալ հղումն ավելացվել է կայքի օգտատիրոջ կողմից։ Այս հղումները ևս որոնողական համակարգերի կողմից դիտարկվում են գրեթե nofollow տեսակին համարժեք։

Մասնակցել դասընթացներին