Page Speed
Googlebot-ը, համաձայն Mobile First քաղաքականության, արդեն մի քանի տարի առաջին հերթին ինդեքսավորում է կայքի մոբայլ տարբերակը։ Սա նշանակում է, որ, առանց շարժական սարքերի համար հարմարեցված միջերեսի (Mobile-Friendly UI), հնարավոր չէ կայքն առաջխաղացնել որոնողական համակարգերում։
•Mobile-First քաղաքականությունը առաջին հերթին ենթադրում է, որ կայքը պետք է լինի արագագործ և արագ բեռնվի շարժական սարքերով։
•Որքան դանդաղ է բեռնվում կայքը, այնքան շատ է դա բացասականորեն ազդում կայքի դասակարգման վրա։
•Էջի բեռնման օպտիմալ արագություն է համարվում 2-3 վայրկյանը։
Սա նշանակում է, որ կայքը պետք է՝
•Առանց թերությունների բեռնվի ցանկացած բջջային սարքավորման էկրանին (նոթբուք, պլանշետ, սմարթֆոն),
• Կայքի բոլոր տարբերակներում բովանդակությունը լինի նույնը,
• Կայքի բոլոր տարբերակները լինեն արագագործ
Պարզելու համար արդյո՞ք կայքը հարմարեցված է շարժական սարքավորումների համար՝ պետք է օգտագործել Google-ի կողմից առաջարկվող հետևյալ ծառայությունը՝ https://search.google.com/test/mobile-friendly
Լրացուցիչ՝