Կայքի դասակարգման արտաքին գործոններ

Կայքի ամբողջական ներքին օպտիմիզացիայից և հետադարձ հղումներից  բացի՝ կան կայքերի դասակարգման մի շարք արտաքին գործոններ, որոնց որոնողական համակարգերը ուշադրություն են դարձնում կայքի SEO դասակարգման ժամանակ։

User Experience: Որքանո՞վ է կայքը գոհացնում օգտատերերին, ինչ հաճախականությամբ են օգտատերերը այցելում կայք և ինչքան ժամանակ են անցկացնում կայքում։  Կայքի բարձր Bounce Rate-ը բացասականորեն է ազդում SEO դասակարգման վրա, քանի որ դա նշանակում է, որ այցելուներին կայքը չի գոհացնում, նրանք մտնում են կայք և արագ դուրս գալիս։                               

CTR (Click Through Rate)։ Որոնման արդյունքներում կայքի այցելությունների թվի հարաբերությունն է կայքի ցուցադրության թվին (CTR=քլիք/ցուցադրություն): Ենթադրենք կայքը ցուցադրվել է 100 անգամ, այցելել են 10 անգամ, կայքի CTR-ը 10% է։ Որքան մեծ է կայքի CTR-ը, այնքան բարձր դիրքերում է ցուցադրվում կայքը որոնման արդյունքներում։

Բարձր CTR-ն ուղղակիորեն պայմանավորված է որոնման արդյունքների էջում (SERP) կայքի զբաղեցրած դիրքով։ Որքան բարձր դիրքերում է գտնվում կայքը, այնքան մեծ է դրա CTR-ը։

          Քլիքի տևողություն

Որքան ժամանակ է օգտատերը անցկացնում կայքում, այնուհետև դուրս գալիս կայքից և շարունակում որոնումը։ Որքան երկար է օգտատերը մնում կայքում, այնքան որակյալ է համարվում կայքի բովանդակությունը որոնողական համակարգի կողմից։ Որպեսզի այցելուները կայքում երկար ժամանակ անցկացնեն, պետք է օգտագործել՝

Մուլտիմեդիական ֆայլեր, ապրանքի կամ ծառայության նկարագիրը ներկայացնող վիդեոներ, օնլայն գործիքներ (հաշվիչ)։

Որակյալ բովանդակություն, որի շնորհիվ օգտատերը կստանա իր հարցերի պատասխանը։

Լրացուցիչ հղումներ, որպեսզի օգտատերը կայքի մի էջից մյուսն անցնի հղումների միջոցով:

Սքրոլինգ, լենդինգ էջերը սքրոլ անելու հնարավորություն ունենան։

        Թեմատիկ որոնման գործընթացի տևողություն

Եթե փոխվում է հարցման թեմատիկան որևէ կայք այցելելուց հետո, որոնողական համակարգերը ենթադրում է, որ վերջին կայքը գոհացրել է օգտատիրոջը։ Կարևոր է լինել այն կայքը, որից հետո փոխվում է հարցման թեմատիկան։

Մասնակցել դասընթացներին