Մետաթեգեր
Page Title
•Page Title-ը վեբ էջի վերնագիրն է։
•Page Title-ը պետք է համապատասխանի վեբ էջի բովանդակությանը։
•Յուրաքանչյուր վեբ էջ պետք է ունենա եզակի և չկրկնվող Page Title:
•Page Title-ը պետք է լինի մինչև 70 սիմվոլ։
•Այն հիմնաբառերը, որոնցով ցանկանում ենք դասակարգվել, պետք է գործածել Page Title-ում։
•Կարևոր հիմնաբառերը պետք է գործածել Page Title-ի ամենասկզբում։
Meta Description
•Meta Description-ը վեբ էջի բովանդակության ամփոփ նկարագրությունն է։
•Meta Description-ը պետք է համապատասխանի վեբ էջի բովանդակությանը։
•Յուրաքանչյուր վեբ էջ պետք է ունենա եզակի և չկրկնվող Meta Description:
•Meta Description-ը պետք է լինի մինչև 120-140 սիմվոլ։
•Այն հիմնաբառերը, որոնցով ցանկանում ենք դասակարգվել, պետք է գործածել Meta Description-ում։
•Կարևոր հիմնաբառերը պետք է գործածել Meta Description-ի ամենասկզբում։
•Եթե վեբ էջը չունի Meta Description, որոնողական համակարգը կայքում եղած տեքստային բովանդակությունից վերցնում և Meta Description-ի հատվածում ներկայացնում է այն տեքստը, որի մեջ գործածվել է օգտատիրոջ կողմից փնտրված հիմնաբառերը։
Meta Keyword
•Որոնողական համակարգերը կայքի դասակարգման ժամանակ Meta Keyword-երին ուշադրություն չեն դարձնում։
•Meta Keyword-երը բառեր են կամ բառակապակցություններ, որոնք ներկայացնում են տվյալ էջում ամենաշատը գործածված հիմնաբառերը։
•Յուրաքանչյուր վեբ էջում կարելի է գործածել 6-7 Meta Keyword։