Կայքի արտաքին օպտիմիզացիա․ լինքբիլդինգ
Կայքի արտաքին օպտիմիզացիան կայքից դուրս իրականացվող համալիր գործողությունների ամբողջություն է, որի նպատակը կայքի դիրքերի բարձրացումն է որոնողական համակարգերում։ Հղումների միջոցով որոնողական համակարգերը բացահայտում են նոր կայքերը և գնահատում, թե ինչ կշիռ ունի այդ հղումը կայքի դասակարգման ժամանակ։
Ստուգելու համար կայքի հեղինակությունն ըստ հղումների՝ պետք է․
օգտագործել OSE (Open Source Explorer գործիքը),
ավելացնել կայքի հղումը,
ստուգել DA, PA, Rooth Domains տվյալները
Այլ կայքերից դեպի մեր կայք եկող հղումը կոչվում է արտաքին կամ հետադարձ հղում։ Արտաքին հղումները SEO-ում ունեն մեծ կարևորություն, քանի որ դրանց որակը, քանակը, կոնտեքստային համապատասխանությունը զգալի նշանակություն ունի կայքի առաջխաղացման համար։
Արտաքին հղումները լինում են երկու տեսակ՝ տեքստային և պատկերային հղումներ։ Տեքստային հղումների գործածությունն ավելի արդյունավետ է, քանի որ կարևոր հիմնաբառերը կարող ենք դարձնել հղում, իսկ բառերը հասկանալի են որոնողական համակարգերի համար։
Որոնողական համակարգի ալգորիթմը կարողանում է հասկանալ, թե որ հղումով է ավելի շատ հավանական օգտատերերի մուտքը։ Սա նշանակում է, որ բոլոր հղումները չունեն նույն կշիռը։
Որոնողական համակարգերը ուշադրություն են դարձնում, թե․
Վեբ էջում որտե՞ղ է գտնվում հղումը,
Ի՞նչ գույն ունի հղումը,
Օգտատիրոջ համար տեսանելի՞ է հղումը,
Տեքստի ո՞ր մասում է գտնվում հղումը
Ինչպե՞ս ձևավորել հետադարձ հղումներ
Կայքի բովանդակությունը թեմատիկ հղումներ ձևավորելու առաջին նախապայմանն է։ Պետք է ստեղծել այնպիսի բովանդակություն, որ օգտատերերը դրան հղում տան և տարածեն այլ աղբյուրներում։ Դրանից բացի՝ ավելացնել կայքը արտաքին աղբյուրներում։
• Կատալոգ/տեղեկատու (կայքի` բիզնես կատալոգներում, տեղեկատուներում, տվյալ ոլորտին վերաբերող բոլոր դիրեկտորիաներում գրանցում)
• Բլոգ/ֆորում (թեմատիկ ֆորումներում կայքի այն էջերի հղումների ավելացում, որոնք թեմատիկորեն համապատասխանում են քննարկվող թեմային)
• Սոցցանցեր (Facebook, Instagram, Twitter և այլն)
• Գործընկերներ/հաճախորդներ (հաճախորդների դրական արձագանքներ, կարծիքներ, գնահատականներ)