Նկարների օպտիմիզացիա

Նկարների օպտիմիզացիա

Կայքում խրախուսվում է օգտագործել պատկերներ՝ տեսողական հաճելի տպավորություն թողնելու և image SEO-ից օգտվելու համար։

Քանի որ պատկերների որոնումը մեծ թիվ է կազմում որոնողական համակարգերում,  պատկերների օպտիմիզացիայի շնորհիվ  կարող ենք լրացուցիչ թրաֆիք ապահովել։

SEO-ի տեսանկյունից պատկերները օպտիմիզացնելիս պետք է ուշադրություն դարձնել՝  

Չափին

Տեքստի մեջ պատկերի օպտիմալ չափը պետք է լինի մոտ 1200x600 pixel և մինչև 200 -300 կբ։

Ֆորմատին

Նախընտրելի է օգտագործել  JPG, WEBP, PNG ֆորմատով նկարներ:

Անվանմանը

Պետք է նկարները պահպանել իրենց անուններով, այլ ոչ թե 123jpg կամ ABC.jpeg:

Պատկերները վեբ էջում ունենում են նաև ALT  և TITLE ատրիբուտներ։  Նախընտրելի է  լրացնել <alt> և <title> թեգերը, օրինակ՝ <img src=“seo dasyntac.png” alt=“image description/keyword title=“image title”

Երբեմն պատկերի տակ կարելի է ավելացնել caption տեքստ՝ գրելով փոքրածավալ նախադասություն։

Մասնակցել դասընթացներին